Սիրիայի ընդդիմությունը եւս պատրաստ է առժամանակ պահպանել հրադադարը

Սիրիայի կառավարությունն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստ է հետեւել ձեռք բերված համաձայնությանը:
hradadar

Սիրիայի ընդդիմությունը հայտարարել է հրադադարի ռեժիմը երկու շաբաթ պահպանելու պատրաստակամության մասին: «Ռոյթերսի» փոխանցմամբ, ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները նշել են, որ այս կերպ կկարողանան պարզել նաեւ մյուս կողմի պատրաստակամությունը ռազմական գործողությունների դադարեցման հարցում:

Սիրիայի կառավարությունն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստ է հետեւել ձեռք բերված համաձայնությանը:

Փետրվարի 22-ին Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որի համաձայն՝ Սիրիայում, տեղի ժամանակով փետրվարի 27-ին՝ կեսգիշերին, կդադարեցվեն ռազմական գործողությունները կառավարական բանակի եւ ընդդիմադիր ուժերի միջեւ:

Միաժամանակ, Սիրիայում «Իսլամական պետության» եւ ահաբեկչական այլ խմբավորումների ուղղությամբ գրոհները կշարունակվեն:

Ի դեպ, ձեռք բերված համաձայնությունից հետո Սիրիայի նախագահը երկրում խորհրդարանական ընտրությունների օր է նշանակել՝ ապրիլի 13: Associated Press-ի փոխանցմամբ, Սիրիայի քրդերը խոստացել են բոյկոտել այդ ընտրությունները, քանի որ գտնում են, որ դեռ դրա ժամանակը չէ, պետք է նախ դադարեցնել անմեղ մարդկանց սպանությունը:

*

*