Միլանում վերջին հրաժեշտն են տվել Ումբերտո Էկոյին

Միլանում տեղի է ունեցել իտալացի գրող Ումբերտո Էկոյի հուղարկավորության արարողությունը:
eko

Միլանում տեղի է ունեցել իտալացի գրող Ումբերտո Էկոյի հուղարկավորության արարողությունը:

Սիրված գրողին վերջին հրաժեշտը տալու համար Միլանում մեծ բազմություն է հավաքվել:

Ումբերտո Էկոն մահացել է 84 տարեկանում, քաղցկեղից: Նա մի շարք բեսթսելերների, այդ թվում՝ «Վարդի անունը», «Ֆուկոյի ճոճանակը», «Կղզին նախօրեին» հեղինակն է:

Բացի գեղարվեստական գրականությունից, Էկոյի գրչին են պատկանում նաեւ բազմաթիվ գիտական աշխատանքներ, էսսեներ, հրապարակախոսություններ, փիլիսոփայական աֆորիզմներ:

*

*