Հունաստանի վարչապետը սպառնացել է ԵՄ-ին

Հազարավոր միգրանտներ չեն կարողանում լքել Հունաստանն՝ այլ երկրների սահմանային անցակետերում խստացված ստուգումների պատճառով:
migrant

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը սպառնացել է չեղյալ համարել բոլոր այն որոշումները, որոնք կընդունվեն միգրացիոն ճգնաժամի թեմայով Եվրամիության գագաթնաժողովի արդյունքում, եթե կառույցի անդամ երկրները չանեն ավելին՝ խնդրի կարգավորման համար:

Հազարավոր միգրանտներ չեն կարողանում լքել Հունաստանն՝ այլ երկրների սահմանային անցակետերում խստացված ստուգումների պատճառով:

«Մենք չենք պատրաստվում վերածել մեր երկիրը մարդկային հոգիների տարանցիկ կետի, միեւնույն ժամանակ շարունակել համագործակցել Եվրամիության հետ, մասնակցել նրա գագաթնաժողովներին, կարծես ոչինչ չի պատահել»,- ասել է Ցիպրասը:

Ի դեպ, այսօր Բրյուսելում հանդիպում են Բալկանյան եւ Եվրամիության անդամ երկրների ներքին գործերի նախարարները՝ քննարկելու միգրացիոն ճգնաժամը:

*

*