Բոլիվիացիները զրկել են Էվո Մորալսեին կրկին նախագահ դառնալու հնարավորությունից

Էվո Մորալսեն ցանկանում էր 4-րդ անգամ պայքարել նախագահի պաշտոնի համար եւ իշխանության ղեկին մնալ մինչեւ 2025 թվականը:
evo-morales

Բոլիվիացիները դեմ են քվեարկել երկրի Սահամանադրության մեջ փոփոխություններ կատարելուն՝ այսպիսով զրկելով նախագահ Էվո Մորալսեին 4-րդ անգամ երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու հնարավորությունից:

Հանրաքվեի վերջնական արդյունքների համաձայն, սահմանադրական փոփոխություններին դեմ է քվեարկել ընտրողների ավելի քան 51 տոկոսը:

Մորալեսը Բոլիվիան ղեկավարում է 2006 թվականից: Նրա պաշտոնավարումը կավարտվի 2020 թվականին: Նա ցանկանում էր 4-րդ անգամ պայքարել նախագահի պաշտոնի համար եւ իշխանության ղեկին մնալ մինչեւ 2025 թվականը:

Ամեն դեպքում, BBC-ի փոխանցմամբ, Մորալեսը հիմա էլ մեծ ժողովրդկանություն է վայելում երկրում, քանի որ վերջին 10 տարվա ընթացքում Բոլիվիայի տնտեսությունը կայուն աճ է արձանագրել:

*

*