Բելգիայում կհրաժարվեն հեռագրային ծառայությունից

Այդ հեռագծով 171 տարի առաջ ուղարկվել Է առաջին Էլեկտրոնային ուղերձը
heragir

Այն հեռագրագծով, որը միացնում Է Բրյուսելը եւ Անտվերպենը, 171 տարի առաջ ուղարկվել Է առաջին Էլեկտրոնային ուղերձը, իսկ դեկտեմբերի 29-ին այստեղ կուղարկվի վերջին հեռագիրը: Այս մասին տեղեկացնում է BBC-ին:

«Ինստագրամի» եւ «Սնեփչաթի» դարաշրջանում կարող Է տարօրինակ թվալ, որ Բելգիայում մինչ օրս օգտագործվում Է XIX դարի այդ տեխնոլոգիան: Մեծ Բրիտանիայում, որտեղ 1830-ական թվականներին արվել Է հեռագրի գյուտը, դրանից հրաժարվել են 1982 թվականին:

ԱՄՆ-ը Բրիտանիայի օրինակին Է հետեւել զգալիորեն ավելի ուշ՝ հեռագրային հաղորդագրությունը դադարեցնելով 2006 թ.-ին: Եվ նույնիսկ Հնդկաստանը, լինելով աշխարհում հեռագրության խոշորագույն օգտատերը, դրանից հրաժարվել Է 2013 թ.-ին:

*

*