А321 օդանավը վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովյան դաշտերից մեկում. տուժածների մեջ կան երեխաներ

...տուժել է 23 մարդ, այդ թվում՝ 2-ից 9 տարեկան 9 երեխա
inqnatir-vtar-moskva3

Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավն այսօր առավոտյան վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովյան շրջանում՝ «Ժուկովսկի» օդանավակայանից օդ բարձրանալուց րոպեներ անց, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Օդանավում գտնվել է 234 մարդ, այդ թվում՝ 7 հոգանոց անձնակազմը: Այն Մոսկվայից Սիմֆերոպոլ էր թռչում: Բարձրություն հավաքելու ժամանակ օդանավը բախվել է ճայերի երամի, երկու շարժիչներն անջատվել են։

Օդանավի անձնակազմը որոշել է հավաքված շասսիով կոշտ վայրէջք կատարել դաշտում՝ օդանավակայանի թռիչքուղուց 1 կմ հեռավորության վրա:

 Վթարային վայրէջքի հետևանքով տուժել է 23 մարդ, այդ թվում՝ 2-ից 9 տարեկան 9 երեխա, բոլոր տուժածները հոսպիտալացվել են:

*

*