Հայաստանում խորը ճգնաժամ է․ Արծրուն Պեպանյան

«ԱԺ-ն արտահայտում է արդեն գոյություն չունեցող ժողովրդի շահերը»
aj-02-10

Վերլուծաբան, արձակագիր Արծրուն Պեպանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այո, ՀՀ-ում ճգնաժամ կա, բայց այն ՍԴ-ում չէ, այլ ԱԺ-ում: Ներկայիս ԱԺ-ն արտահայտում է 2018թ. դեմտեմբերի 9-ին եղած ժողովրդի տրամադրությունները: Այդ ժողովուրդն էյֆորիայի մեջ էր, որն այս տասը ամիսների ընթացքում անցել է: Ներկա ժողովուրդն արմատապես տարբերվում է դեկտեմբերյան ժողովրդից, իշխանությունները, որ փաստացի ստացել էին ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների ընդամենը 34 տոկոսի քվեն, այսօր ավելի ցածր տոկոսի շահերն են արտահայտում (մոտ 20 տոկոսի), քանի որ իշխանություններին քվե տված շատ և շատ քաղաքացիներ հիասթափվել են, ոմանք էլ դարձել են հակաիշխանական: Ներկա ԱԺ-ն արտահայտում է արդեն գոյություն չունեցող ժողովրդի շահերը: Ասվածի վառ ապացույցը հասարակությանը համակած ագրեսիան ու ատելությունն են:

Նորմալ երկրներում պետության շահերից ելնելով նման դեպքում անցկացվում են նոր ընտրություններ և ժողովրդին համակած ագրեսիան մարում է, բանավեճը տեղափոխում է ԱԺ: Ոչ նորմալ երկրներում իշխանությունների շահերից ելնելով չեն անցկացվում նոր ընտրություններ, ժողովրդին համակած ագրեսիան ահագնանում է, վերածվում բախումների, ցնցումների, հեղաշրջման կամ հեղափոխության: Ու ցիկլը կրկնվում է:

Եթե երկրում համատարած ագրեսիա է, իսկ ԱԺ-ում հանդարտություն է, ապա դա խոր ճգնաժամի վառ ապացույց է: Նշանակում է երկրում նախահեղափոխական վիճակ է»:

*

*