Վատնված է հիմնական ներուժը

«Գլխավորն այն է, որ գրեթե վատնված է այս իշխանության հիմնական ներուժը՝ մարդկանց հավատը եւ հույսը»
hexapoxutyun,-cuyc

ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆ

Տարիներ առաջ հեռուստատեսությամբ հետեւում էի մի երկրում ընթացող հեղափոխական գործընթացներին: Շաբաթներ շարունակվող ցույցերի ու երթերի մասնակից, միլիոն մարդը գերազանցող ամբոխը հիշեցնում էր մթագնած գիտակցությամբ կատաղի գազանի, որն իր առաջնորդի կոչով պատրաստ էր կործանել ու ոչնչացնել ճանապարհին հանդիպած ամեն բան: Այն ժամանակ մտածում էի, որ հայ ժողովուրդն իր բարձր գիտակցությամբ եւ հասարակության անդամների ընդգծված անհատականությամբ ապահովագրված է ամբոխի վերածվելու փորձությունից: Սա այն ժողովուրդը չէ, որ քաղաքական, կրոնական կամ այլ առաջնորդի ձեռքի շարժումով նետվի առաջ՝ կատարելու իր կուռքի ցանկությունները:

1988 թվականին տեղի ունեցածն իսկապես ազգի քաղաքակրթական որակը բնորոշող ժողովրդային շարժում էր՝ կազմակերպվածությամբ, մասնակիցների վերաբերմունքով միմյանց եւ ուրիշների հանդեպ, առաջ քաշած համազգային հստակ նպատակներով եւ դրանց իրականացմանն ուղղված միասնական ջանքով: Այն օրերին, օրինակ, հանցագործները հավաստիացրին Ազատության հրապարակում հավաքվող հանրությանը, որ նրանց բացակայության ժամերին բնակարաններից գողություններ չեն կատարվի: Հետագա ժամանակները, սակայն, ապացուցեցին, որ ե′ւ հայ ժողովրդի միջից, ե′ւ քաղաքական-քաղաքակրթական հզոր հենք ունեցող՝ աշխարհի ցանկացած ժողովրդից, համապատասխան հանգամանքներում, կարող է գոյանալ նպատակասեւեռ, ատելությամբ լիցքավորված, անսանձելի, բայց առաջնորդներին հլու այն կրիտիկական զանգվածը, որը եւ վերածվում է ամբոխի:

Ամբոխի մտածողությունը մակերեսային է՝ պատճառահետեւանքային կապերը որոշելու հարցում պարզունակ: Երբ զանգվածը վերածվում է ամբոխի, այլեւս նրա «սնունդը» դառնում է գործողությունը, նա պահանջում է առաջնորդներից կոնկրետ հանձնարարականներ, որոնք կատարելով, կարճ ժամանակում, հնարավոր կլինի հասնել իր ձեւավորման պատճառը հանդիսացած երեւույթների վերացմանը: Ամբոխը բաղկացած է մեկը մյուսի խանդավառությամբ վարակվող եւ իր նմանների բազմաքանակությունը ընտրած ճանապարհի ճշմարտացիության գլխավոր փաստարկ համարող միավորների բազմությունից, որին մաս կարող են կազմել ե′ւ չկրթվածը, ե′ւ կրթվածը, ե′ւ գյուղացին ու մտավորականը, ե′ւ բազմաշերտ հասարակության ցանկացած խավի ներկայացուցիչ:

Ամբողջությամբ՝ այստեղ:

*

*