Ժամը 11.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 11.37 %-ը

Գյումրիում ժամը 11.00-ի դրությամբ քվեարկության մասնակիցների թիվը 7.554 է կամ 6 %, Վանաձորում` 7.936 կամ 8.22 %:
yntracucak

Այսօր հանրապետության 6 մարզերի թվով 375 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 84.601 է կամ 11.37 %:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից։

Գյումրիում ժամը 11.00-ի դրությամբ քվեարկության մասնակիցների թիվը 7.554 է կամ 6 %, Վանաձորում` 7.936 կամ 8.22 %:

Քվեարկության մասնակիցների թվին, ըստ ընտրական տեղամասերի, կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` www.elections.am:

*

*