«Վանաձորում խոստումների պակաս չկա, մարդիկ ուզում են լուծումներ տեսնել». ՀՅԴ ավագանու ցուցակը գլխավորող թեկնածու

«Մենք թիմով ենք հանդես գալիս, հետագայում այդ թիմի կարողությունները ներդնելու ենք Վանաձորի զարգացման համար»,- հավելեց թեկնածուն:
nelson-mamulyan

Կարելի է ասել արդեն ամփոփում ենք քարոզարշավի ընդհանուր պատկերը: Եթե նայենք Դաշնակցության դիտակետից, ապա ինչ պլանավորել էր մեր շտաբը այդպես էլ առաջ գնացինք: Քարոզարշավը մեր կողմից տարվեց այնպես, որ շեշտը դրվեց թիմի վրա, այսինքն համամասնական ձևաչափով. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Վանաձորի ՀՅԴ ավագանու ցուցակը գլխավորող, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կրթական ծրագրերի պատասխանատու Նելսոն Մամուլյանը:

«Ի տերբերություն մեզ քարոզարշավի ընթացքում մյուս կուսակցությունները ավելի շատ անձնակենտրոն քարոզարշավ էին անում, համամասնականի տպավորություն չէր թողնում, կար առաջին անձ, թիմի բացակայություն»,- ասաց նա` հավելելով` մենք թիմով ենք հանդես գալիս, հետագայում այդ թիմի կարողությունները ներդնելու ենք Վանաձորի զարգացման համար:

Ըստ Մամուլյանի` իրենք ունեցել են բազմաթիվ հանդիպումներ, շփումներ ժողովրդի, տարբեր կոլեկտիվների հետ և նաև ԶԼՄ-ների միջոցով են իրենց տեսակետը ներկայացրել:

«Ամենաարդյունավետը բնակիչների հետ հանդիպումներն էին, դրանց ժամանակ շատ ավելի անմիջական է ստացվում և քննարկել, և բանավիճել: Վանաձորցիները դաշնակցության տեսակետներն ու մոտեցումները լսում էին, և համարում, որ դրանք շատ արդյունավետ են»,-ասաց Մամուլյանը:
Մեր զրուցակիցը նշեց, որ վանաձորցիներն այս պահին խոստումների պակաս չունեն:

«Մարդիկ առաջին հերթին ոչ միայն ուզում են լսել խոստումներ, այլ որոշակի լուծումներ տեսնեն, որը իրենց վստհաություն կներշնչի: Նրանք սպասում են, որ շուտով քաղաքում գլոբալ բան կփոխվի, կառավարման որակը կփոխվի: Այսօր ժողովրդի մոտ այս խնդիրներն են, թե չէ խոստումների առումով պակաս չկա այլ կուսակցութոյւններից, խոստումներ որոնք օդից են, որոնք անձի կողմից են արված, ուստի արդեն կասկած է հարուցում այդ խոստման իսկությունը»,-նկատեց նա:

Մամուլյանը նշեց, որ  վանաձորցին լսեց` դաշնակցությունը իր ամբողջ թիմով է և վճռական է տրամադրված քաղաքի կառավարումը ստանձնելու և այդ ստանձման հետևում ծրագրեր կան մոտեցումներ կան և ըստ նրա` հատկապես շատ հետաքրքրեց բնակչին դաշնակցության ներուժը ի շահ Վանաձորի օգտագործելու մեր առաջարկը:

Ըստ նրա` այլ քաղաքական ուժերի կողմից հակաքարոզչությունն է եղել ՀՅԴ դեմ
«Հիմնականում երբ այլևս ասելու բան չի լինում նորից ի հայտ են գալիս կրկնվող շահարկումները: Մեր թիմի դեմ հակաքարոզչությունը տարվում էր այն ուղղոթւյամբ, թե  իշխանության մաս եք, կոալիցիա եք կազմել և այլն: Մենք միանշանակ կտրում էինք այդ թելը և ասում, որ կոալիցիոն հուշագիրը համապետական նշանակություն ունեն, իսկ Վանաձորի զարգացման համար մենք կհամագործակցենք ցանկացած փորձառու թիմի հետ, ում հետ, որ մենք ընդհանուր եզրեր կունենանք, և կապ չունի, թե ինչ կուսակցություն է և ում է ներկայացնում»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Մամուլյանը չցանկացավ նախօրոք կանխատեսումներ անել ընտրության ելքի համար, բայց նշեց, որ իրենք բավականին մանդատներ կունենան: «Կտեսնենք հոկտեմբերի 2-ին, ամեն ինչ կախված է ընտրողից: Մի բան ակնհայտ է, երբ զրուցում ես մարդկանց հետ նրանք շեշտում են, որ ռեալ փոփոխություններ են ուզում Վանաձորում»,-նկատեց Մամուլյանը:

*

*