Հոկտեմբերի 2-ին կկայանան ՏԻՄ ընտրություններ՝ նոր ընտրակարգով

Դաշնակցության ներկայացուցիչները նախընտրական իրենց քարոզարշավն այսօր շարունակել են:

Գյումրիում ու Վանաձորում հոկտեմբերի 2-ին կկայանան ՏԻՄ ընտրություններ՝ նոր ընտրակարգով: Այսինքն՝ կանցկացվեն ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով, եւ այդ ավագանու կազմից էլ կընտրվի քաղաքապետը:

Գյումրիում ընտրապայքարի մեջ է 10 կուսակցություն եւ 1 դաշինք՝ ընդհանուր 411 թեկնածու: Այս ընտրություններին հանրապետության երկորդ քաղաքում կգործի մոտ 82 տեղամաս: Ըստ նախնական ցուցակների՝ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 126 հազար ընտրող:

Դաշնակցության ներկայացուցիչները նախընտրական իրենց քարոզարշավն այսօր շարունակել են: Հանդիպման ընթացքում դաշնակցական թեկնածուները շեշտել են, որ պետք է բացառել ընտրակաշառքն ու չհավատալ դատարկ խոստումներին:

 

Մանրամասները՝ տեսանյութում

*

*