ՀՅԴ-ական թեկնածուները մի շարք ընտրատեղամասերում հաղթել են

Կաքավաձորում հաղթած թեկնածուի մրցակից գործող ՀՀԿ-ական գյուղապետ Սերյոժա Մուրադյանը շուրջ 17 տարի է՝ ինչ ղեկավարում է գյուղը:
tim
Արագածոտնի մարզի Արտաշավան, Կաքավաձոր եւ Կաթնաղբյուր համայնքներում ավարտվել է համայնքի ղեկավարի ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը:
Այստեղ հաղթել են ՀՅԴ-ական թեկնածուները. Արտաշավանում՝ Ղազար Կարապետյանը, Կաքավաձորում՝ Հայկ Բաղդասարյանը, Կաթնաղբյուրում՝ Աշոտ Հովհաննիսյանը: Գրում է  yerkir.am-ը:
 Կաքավաձորում հաղթած թեկնածուի մրցակից գործող ՀՀԿ-ական գյուղապետ Սերյոժա Մուրադյանը շուրջ 17 տարի է՝ ինչ ղեկավարում է գյուղը:

Արագածոտնի մարզի Ուջան համայնքում եւս ամփոփվել են ընտրությունների արդյունքները. համայնքապետ է ընտրվել ՀՅԴ-ական Նաիրի Կիրակոսյանը:

 

Մեկ Մեկնաբանություն
  • ՀՅԴ-ական թեկնածուները մի շարք ընտրատեղամասերում հաղթել են — Armenian National Committee of America
    19 сентября 2016 at 12:00

    […] Source: Yerkir Media Link: ՀՅԴ-ական թեկնածուները մի շարք ընտրատեղամասերում հաղթե… […]

  • *

    *