ՀՅԴ-ն ազդարարեց Գյումրիում քարոզարշավի մեկնարկը

«Մեր Գյումրին բարեկեցիկ, ուժեղ եւ հոգեւոր» կարգախոսով այսօր քարոզարշավի մեկնարկն է ազդարարել Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը:

«Մեր Գյումրին բարեկեցիկ, ուժեղ եւ հոգեւոր» կարգախոսով այսօր քարոզարշավի մեկնարկն է ազդարարել Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը:

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ կմասնակցի 33 հոգանոց համամասնական ցուցակով: Այն գլխավորում է վիրաբույժ, Գյումրու «Մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը, երկրորդ համարը Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Սերգեյ Նազարեթյանն է, ցուցակում երրորդը Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի կերպարվեստի տեսության ամբիոնի վարիչ Արաքսյա Մարգարյանն է:

Հայ հեղափոխական դաշնակցությունը քարոզարշավը սկսել է Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայից:

 

Մանրամասները՝ տեսանյութում

*

*