Գեղարքունիքի մարզի 20 համայնքներում թեկնածուները մրցակից չունեն

Սեպտեմբերի 18-ի դրությամբ ինքնաբացարկ էին հայտնել համայնքի ղեկավարի 12 , իսկ հետագա 4 օրերի ընթացքում` եւս 18 թեկնածու:
tim-yntrutyunner

Գեղարքունիքի մարզի 20 համայնքներում 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրությունները կանցնեն առանց մրցակցության: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 22, 23, 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից, սեպտեմբերի 23-ի դրությամբ, որոշ թեկնածուների հայտնած ինքնաբացարկից հետո, Գեղարքունիքի մարզի թվով 53 համայնքներում հոկտեմբերի 2-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում քվեարկվելու է 100 թեկնածու:

Սեպտեմբերի 18-ի դրությամբ ինքնաբացարկ էին հայտնել համայնքի ղեկավարի 12 , իսկ հետագա 4 օրերի ընթացքում` եւս 18 թեկնածու:Այսպիսով, համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար մրցակցություն ծավալվելու է մարզի 33 համայնքներում:Համայնքի ղեկավարի թեկնածուները միայնակ են քվեարկվելու Գավառ եւ Ճամբարակ քաղաքներում, Անտառամեջ, Բերդկունք, Երանոս, Թթուջուր, Լճաշեն, Լճավան, Ծաղկունք, Ծովագյուղ, Ծովակ, Կալավան, Ձորավանք, Նորաշեն, Նորատուս, Ջաղացաձոր, Սոթք, Վաղաշեն, Վարդենիկ, Վերին Շորժա գյուղերում: Սեւան քաղաքում գրանցված 6 թեկնածուներից ինքնաբացարկ են հայտնել նախկին 2 քաղաքապետեր, ՀՀԿ անդամներ Աշոտ Ալեքսանյանը եւ Գեւորգ Մալխասյանը եւ ՀՅԴ անդամ Արտակ Վարդանյանը: Գյուղական համայնքներում առավել լարված մրցակցություն սպասվում է Կարմիրգյուղում եւ Կուտականում, որտեղ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար պայքարում են 5-ական թեկնածու: Թեկնածուների քարոզարշավն ընթացքի մեջ է:

*

*