ԶՈՒ ստորաբաժանումներում արդեն կիրառվում են հակառակորդի ԱԹՍ-ների շարժը հետեւող ՀՀ արտադրության կայանքները

Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի նախագծած կայանքներն արդեն ծառայություն են իրականացնում։
sahman

Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի նախագծած կայանքներն արդեն ծառայություն են իրականացնում Զինված ուժերի ստորաբաժանումներում՝ հակազդելով հակառակորդի անօդաչու թռչող սարքերին (ԱԹՍ): Այս մասին գրում է «Մեդիամաքսը»։

Ս.թ. ապրիլի 12-ին նույն աղբյուրը պատմել էր, որ Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը աշխատում է ԶՈՒ-ի համար հատուկ ռադիոտեղորոշիչ կայան մշակելու ուղղությամբ, որը կֆիքսի շփման գիծը կամ պետական սահմանը հատած ԱԹՍ-ները:

Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Մհեր Մարկոսյանը «Մեդիամաքսին» հայտնել է, որ այսօր արդեն կայանքները ծառայություն են իրականացնում ԶՈՒ ստորաբաժանումներում:

«Մեր ստեղծած լոկացիոն համակարգերը կարող են «տեսնել» եւ ուղեկցել հակառակորդի ԱԹՍ-ները` տալով դրանց գտնվելու եւ ընթացքի ճշգրիտ կոորդինատները մինչեւ 20 կմ հեռավորության վրա», — ասել է նա:

Մհեր Մարկոսյանի խոսքով` ինստիտուտի գիտական թիմը համագործակցում է մի քանի այլ ընկերությունների հետ եւ այդ համագործակցության արդյունքում շուտով կստեղծվեն նոր համակարգեր:

*

*