«Zangi»-ն այսուհետ հասանելի է նաեւ «Ռոստելեկոմի» հեռուստատեսության էկրանին

«Zangi» մեսենջերն ունի առավելություններ, որոնք մշտապես կատարելագործվում են։
zangi

«Ռոստելեկոմ Հայաստան»-ի և «Zangi»-ի ներկայացուցիչներն ազդարարեցին համագործակցության մասին. հայկական ապրանքանիշ «Zangi»-ն այսուհետ ներկայացված է լինելու նաև հայաստանյան «Ռոստելեկոմի» միջոցով՝ սմարթ հեռուստատեսության էկրանից «Zangi» մեսենջերի միջոցով անվճար զանգի, տեսազանգի կամ հաղորդագրության հնարավորություն ընձեռելով ընկերության բաժանորդներին։

«Zangi» մեսենջերն ունի առավելություններ, որոնք մշտապես կատարելագործվում են՝ այն աշխատում է ամենուր (աշխատում է նույնիսկ 2G/EDGE ինտերնետում կամ ծանրաբեռնված Wi-Fi ցանցերում), խնայում է տրաֆիկ (1MB ինտերնետով հնարավոր է մինչև 7 րոպե խոսել), անվտանգ է (բոլոր տվյալները կոդավորվում են, իսկ նամակներն ու կոնտակտները Zangi-ն սերվերներում չի պահպանում), ապահովում է զանգերի և տեսազանգերի բարձր`HD որակ:

*

*