Նոր «սթիքերներ»՝ «Զանգիում»

2015թ. տեղեկատվական տեխնոլոգիաների շուկա մուտք գործած հավելվածն ունեցածով չի բավարվում, շտկում է տեխնիկական թերացումները...

Զանգերը «Զանգիով» առանց ընդհատումների են, նույնիսկ ցածր արագությամբ ինտերնետի դեպքում: Սա ընկերության քրտնաջան աշխատանքի եւ տեխնոլոգիական նոր լուծումների արդյունքն է: 2015թ. տեղեկատվական տեխնոլոգիաների շուկա մուտք գործած հավելվածն ունեցածով չի բավարվում, շտկում է տեխնիկական թերացումները, նոր լուծումներ գտնում ու, այսպես ասած, ականջալուր լինում օգտատերի առաջարկներին:

«Զանգիում» մտածել են նաեւ նամակների ու դրանց արագ հասանելիության մասին:

«Ի տարբերություն այլ մեսինջերների, «Զանգին» աշխատում է եւ հասանելի է նույնիսկ դանդաղ ինտերնետի դեպքում: Դա հատկապես լինում է մարզերում, որտեղ այլ մեսնիջերները շատ դժվարությամբ են աշխատում»,- ասում է «Զանգի» նախագծի ղեկավար Ստեֆան Ռադիսավլեւիչը:

Իսկ նոր «սթիքերները» հավելվածում են արդեն մեկ շաբաթ: Մինչ «Զանգիում» տեղադրելը, հավելվածի ծրագրային համակարգողները սոցցանցերում մի լավ հարց ու փորձ են արել օգտատերերին ու ավելացրել են հենց նրանց նախընտրած բառերը: Առաջարկների մեծ մասն արդեն հավելվածում է ու անվճար:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Հեղինակ՝

Վանուհի Ավագյան

*

*