Երևանում կայացել է «Քիմիայի սահմանները, Հայաստան» միջազգային գիտաժողովը

Հայաստան են հրավիրվել գիտական աշխարհի 22 հայտնի ներկայացուցիչներ,
qimiayi-gitajoxov

Նիդերլանդների Գրոնինգենի համալսարանը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության օժանդակությամբ հոկտեմբերի 22-ին կազմակերպել է «Քիմիայի սահմանները, Հայաստան» (ArmChemFront2018) քիմիային նվիրված միջազգային գիտաժողովը:

Հայաստան են հրավիրվել գիտական աշխարհի 22 հայտնի ներկայացուցիչներ, այդ թվում՝ 2 Նոբելյանական մրցանակակիրներ և ԵՄ-ի «Հորիզոն -2020» ծրագրի մասնակիցներ: Հրավիրված բանախոսներից զատ, աշխարհի տարբեր անկյուններից, ներառյալ Հայաստանից, ավելի քան հարյուր գիտնական ներկա են սիմպոզիումին, որի հիմնական նպատակն է հայ գիտնականներին, հատկապես երիտասարդ սերնդին, հնարավորություն տալ ծանոթանալու ոլորտի լավագույն փորձին:

Երևանն առաջին անգամ հյուրընկալել է Գրոնինգենի համալսարանի կողմից կազմակերպված «Քիմիայի սահմանները, Հայաստան» գիտաժողովը 2013 թվականին:

*

*