WannaCry շորթիչ վիրուսն այլեւս անպարտելի չէ

Գտել են WannaCry շորթիչ վիրուսին հաղթելու ձեւը:
WannaCry

Ֆրանսիայի Quarkslab ընկերության մասնագետ Ադրիեն Գինեն գտել Է WannaCry շորթիչ վիրուսի կողմից ախտահարված տվյալները վերծանելու միջոցը: Այս մասին նա հայտնել Է GitHub-ում հրապարակված հրահանգում:

Գինեն բագ Է հայտնաբերել Windows XP համակարգում, որի գոյության մասին,  ըստ ամենայնի, WannaCry-ի ստեղծողները նույնիսկ չեն կռահել: Նրա խոսքով՝ սխալը թույլ Է տալիս համակարգչի հիշողությունից հանել RSA հատուկ բանալին, որն անհրաժեշտ Է ախտահարված տվյալների վերծանման համար:

Մասնագետը նշում Է, որ իր մեթոդը, որն ստացել Է Wannakey անվանումը, գործում Է սոսկ Windows XP-ի համար: Գինեն արդեն հասցրել Է վերծանել ֆայլերը մի քանի վարակված համակարգիչներում:

*

*