Չինաստանում ներկայացվել է աշխարհում առաջին վիրտուալ հեռուստահաղորդավարը

...վիրտուալ հաղորդավարը կարող է աշխատել շուրջօրյա
arhestakan-haxordavar2 (1)

Չինաստանի կառավարության պաշտոնական լրատվական գործակալությունը՝ «Սինհուան», ցուցադրել Է վիրտուալ հեռուստահաղորդավարի, որն աշխատում Է արհեստական ինտելեկտի հիման վրա եւ կարողանում Է ինքնուրույն ընթերցել նորությունների տեքստը, տեղեկացնում Է  The Guardian-ը:

«Ձեզ ողջունում Է արհեստական ինտելեկտի հիման վրա անգլալեզու հաղորդավարը: Ես անդադար կաշխատեմ եւ կշարունակեմ ձեզ տեղեկացնել վերջին իրադարձությունների մասին. տեքստերն իմ համակարգի մեջ են բեռնվում անընդհատ»,- ասում Է հաղորդավարը ծրագրի սկզբում:

Վիրտուալ հեռուստահաղորդավարի մասնակցությամբ հաղորդում ստեղծելու համար հարկավոր է միայն ներբեռնել իրական հաղորդավարի պատկերով ու նրա կարդացած տեքստով տեսանյութը: Ծրագիրը վերլուծում է այդ ամենն ու ներկայացնում հաղորդման հոլոգրաֆիկ կրկնօրինակը:

Գործակալությունում նշում են, որ վիրտուալ հաղորդավարը կարող Է աշխատել շուրջօրյա, ինչը թույլ կտա նվազեցնել նորությունների թողարկումների ծախսերը:

*

*