Նոր հավելվածի միջոցով հեծանվասերները կարող են քարտեզի վրա գտնել կայանտեղիներ, հեծանիվի խանութներ

Հավելվածն անվճար է եւ հասանելի է ios եւ Android օպերացիոն համակարգերում:

Այս տարեսկզբին ձեւավորված «Վելոպարկ» բջջային հավելվածի միջոցով հեծանվասերները կարող են քարտեզի վրա գտնել կայանտեղիներ, հեծանիվի խանութներ: Այժմ հավելվածը ներառում է շուրջ 120 կետ՝ հեծանվի կայանատեղիներ, խանութներ, վարձակալության եւ սպասարկման կետեր Երեւանում եւ Հայաստանի մարզերում: Հետաքրքիր է, որ օգտատերերը եւս կարող են ունենալ իրենց ներդրումը հավելվածի զարգացման մեջ: Նրանք կարող են ավելացնել կայանատեղիների կորդինատներ, վաճառքի կետեր, եւ այլն:

Մեկ տարին չբոլորած «Velopark» հայկական բջջային հավելվածն է, որը հեծանվորդին հնարավորություն է տալիս քարտեզի վրա գտնել ամենամոտ կայանատեղին, սպասարկման եւ վարձակալության կետերը: Հավելվածը ներառում է շուրջ 120 կետ՝ Երեւանում եւ դրա սահամաններից դուրս:

«Վերեւում նշան կա, եթե ուզում եք, որ հեծանիվի պահեստամասերը եւս հայտնվեն, հասկանանք կա մոտակայքում հեծանիվի խանութ, նշում եք եւ դրանք հայտնվում են հավելվածի վրա»,- ներկայացնում է «Ափարգ» ընկերության համահիմնադիր:

Հեծանվասեր չլինելով հանդերձ՝ «Ափարգ» ընկերության 5-հոգանոց թիմը կյանք տվեց Velopark-ին՝ փորձելով հայ հեծանվասերներին ներգրավել համաշխարհային հեծանվային շարժմանը: Հավելվածն անվճար է եւ հասանելի է ios եւ Android օպերացիոն համակարգերում:

«Այս պահին բեռնումների թիվը 450 է: Ուրախալի միտում է նկատվում: Ներբեռնումները շատ են Վրաստանում եվ Եվրոպայում: Նիդերլանդներում եւս շատ են: Այն հեծանվասպորտի համաշխարհային մայրաքաղաքն է»,- ընդգծեց Արսեն Փյուսկյուլյանը:

Նոր գործառույթի միջոցով օգտատերը կարող է մտապահել կայանած հեծանիվի վայրը: Ինչպես նաեւ ամրագրել քարտեզի վրա հեծանիվի տեղը՝ «կողպելով» այն կայանման կամ ցանկացած այլ կետում: Հետագայում նախատեսվում է ավելացնել նաեւ մրցութային բաղադրիչ՝ օգնության SOS կոճակ, ինչպես նաեւ միջոցառումների կազմակերպման հնարավորություն: Հավելավածի ու օգտատերերի, այսպես ասած, շփմուն իրականցվում է ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով:

«Մեր էջում կարող եք հետաքրքրիր տեղեկատվություն իմանալ հեծանիվ եւ նրա հետ կապված պատմությունների մասին: Օրինակ քչերը գիտեն, որն Երկրորդ համաշխարահային պատերազմի ժամանակ ճապոնացիները հեծաինվով են գրավել Սինգապուրը: Այն ժամանակ, այն նորագույն տեխնոլոգիա էր»,- մանրամասնեց ընկերության PR պատասխանատու Գայանե Հարությունյանը:

«Velopark»-ի ստեղծողերը միայն ներբեռնումներով չէ, որ իրենց անունն ուզում են լսելի դարձնել:

«Մենք մասնակցում ենք եվրոպական «Էյա» մրցույթին: Եվ պետք է նշեմ, որ մենք միակն ենք Հայաստանից եւ արդեն երկրորդ փուլ ենք անցել»,- նշեց Արսեն Փյուսկյուլյանը:

Ընկերությունը Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զարգանում է սեփական միջոցներով:

*

*