Միկրոալիքային վառարանները՝ սպառնալիք մարդկության համար

Խորհուրդ է տրվում անջատել վառարանները օգտագործելուց հետո:
mikroaliqayin-vararan

Մանչեսթերի համալսարանի մասնագետները ներկայացրել են, թե ինչ վնասակար ազդեցություն կարող են ունենալ միկրոալիքային վառարանները շրջակա միջավայրի վրա: Եվրամիության երկրներում միկրոալիքային վառարանները տարվա ընթացքում այնքան ջրածնի երկօքսիդ են արտանետում, որքան մոտ 6.8 միլիոն ավտոմեքենաներ:

Հետազոտողները խոսում են նաև դրանց վերամշակման հետ կապված խնդիրների մասին: Ըստ նրանց՝ դեն նետված այս սարքավորումներն առաջինն են նմանատիպ թափոնների շրջանում:

Մանչեսթերի համալսարանի մասնագետները նաև կարևորում են բնակչության հետ տարվող աշխատանքները՝ ուղղված կենցաղային տեխնիկայի օգտագործման արդյունավետության բարձրացմանը: Միկրոալիքային վառարան օգտագործողներին խորհուրդ է տրվում ստույգ նշել սննդի պատրաստման ժամանակը՝ կախված մթերքների տեսակներից և անջատել վառարանները օգտագործելուց հետո:

*

*