ՏՏ համաշխարհային համաժողովում «Թումո»-ն արժանացել է գլխավոր մրցանակին

Հիմնական անվանակարգերում հաղթողներից են եղել ոլորտի առաջադեմ կազմակերպություններ։
tumo

Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում ընթացող ՏՏ համաշխարհային համաժողովում (WCIT) «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին հանձնվել է գլխավոր՝ համաժողովի նախագահ Իվոն Չյուի կողմից տրվող մրցանակը «Թվային դարի խորհուրդը իրագործելու համար»։

Հիմնական անվանակարգերում հաղթողներից են եղել ոլորտի այնպիսի առաջադեմ կազմակերպություններ, ինչպիսիք են հանրահայտ Acer-ը (մրցանակ կայանատեղիների սմարթ չափասարքի համար) և Թայվանի՝ թվային ոլորտի առաջատար Տեղեկատվական արդյունաբերության ինստիտուտը (Digital Education Institute (DEI), Institute for Information Industry)։

 

*

*