Հայկական ՏՏ ոլորտում մոտ ապագայում կներկայացվի նոր արտադրանք

Համառուսաստանյան ցուցահանդեսային Արմենիա տաղավարում բացվեց Հայստանի Նորագույն Տեխնոլոգիաների ինստիտուտի կենտրոնը:
tt

Համառուսաստանյան ցուցահանդեսային Արմենիա տաղավարում հանդիսավորությամբ բացվեց Հայստանի Նորագույն Տեխնոլոգիաների ինստիտուտի կենտրոնը:

«Հայաստանյան Ինֆորմացիոն տեխնոլոգիաների առաջին հայկական արտադրանքը, որը ներկայացվեց կենտրոնում, անդրոիդ օպերացիոն համակարգով աշխատող Արմֆոն հայկական հեռախոսն էր: Այն իր որակով ու տեխնիկական հնարավորություններով չի զիջում ռուսական շուկայում առկա ճանաչված բրենդային հեռախոսներին. մրցունակ է ռուսական շուկայում շնորհիվ մատչելի գնի եւ տեխնիկական լավ տվյալների: Ինովացիոն տեխնոլոգիաների հայկական իստիտուտի ներկայացուցիչների հավաստմամաբ՝ սա հայկական ՏՏ ոլորտի առաջին, բայց ոչ վերջին արտադրանքն է: Մոտ ապագայում պատրաստվում են ներակայցնել նոր արտադրանք»,- նշեց ՌԴ ում ՀՀ առեւտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:

«Ամբողջ աշխարհում Հայաստանը գիտեն կոնյակով ծիրանով Արարատ սարով: Ես համոզված եմ, որ եկել է ժամանակը որ մենք՝ երիտասարդներս, կարողանանք ողջ աշխարհում հայտնի այս էլեմենտներին ավելացնել նաեւ տեխնոլոգիական էլեմենտներ: Սա կարեւոր է եւ Հայաստանը ունի բոլոր հնարավորությունները առաջադրել իր մտավոր ներուժը ողջ աշխարհով մեկ»,- ընդգծեց Նորագույն Տեխնոլոգիաների ինստիտուտի գլխավոր տնօրեն Գեորգի Թադեւոսյանը:

Հայստանը որպես բրենդ կարող է ներկայանալ աշխարհին ի հաշիվ Ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտում առկա հսկայական ներուժի միավորման ու առաջարկվող ինֆորմացիոն պրոդուկտի: Ռուսաստանյան շուկան ըստ պատասխանատուների հայստանյան ինովացիոն ոլորտի համար բացում է մեծ հնարավորություններ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հաշվին: Եվ Կենտրոնի բացումմն էլ լավ հնարավորություն է ոչ միայն ռուսաստանյան շուկայում հետայսու ներկայացնել հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությւոնների արտադրանքը,այլեւ ստեղծել համագործակցական կապեր նույն ոլորտի ռուսական գործընկեր-ինստիտուտների հետ:

«Սա շատ լավ օրինակ է Եվրասիական միության անդամ մյուս երկրների համար, քանի որ տարածքում սա առաջին ազգային հայկական կենտրոնն է, Եվրասիական միության անդամ ուրիշ երկրները ռուսաստանում նման կենտրոններ չունեն եւ միգուցե եթե մենք ցուցադրենք իրական հաջողություններ, ապա մյուս երկրները եւս կբացեն իրենց կենտրոնները»,- նշեց ԵՏՀ Նախարար Կարինե Միասյանը:

 

Մեկ Մեկնաբանություն
  • Հայկական ՏՏ ոլորտում մոտ ապագայում կներկայացվի նոր արտադրանք — Armenian National Committee of America
    8 декабря 2016 at 00:00

    […] […]

  • *

    *