Ալեքսիս Օհանյանը հրավիրվել է մասնակցելու Հայաստանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովին

2019 թվականին Հայաստանում կանցկացվի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը:
aleqsis-ohanyan

Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հրավիրվել է մասնակցելու Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին: Այս մասին «ԴիջիԹեք բիզնես ֆորում»-ում լրագրողների հետ զրույցում նշեց ֆորումի կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը:

«Քննարկվում են նաև Ալեքսիս Օհանյանի հետ համագործակցության հնարավորությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ալեքսանդր Եսայանը:

2019 թվականին Հայաստանում կանցկացվի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը: Այդ օրերին Երևանը դառնալու է տեխնոմայրաքաղաք ՏՀՏ ոլորտի 2000-ից ավելի համաշխարհային լիդերների համար, ինչը հիանալի հնարավորություններ է ստեղծելու և′ երկրի իմիջի, և′ աշխարհի ՏՏ քարտեզում դիրքավորվելու, և′ ներդրումներ ներգրավելու, և′ տուրիզմի հարցում: Համաժողովն անցկացվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից 1978 թվականից: Այն ներկայացնում է աշխարհի ՏՀՏ ինդուստրիայի 90 տոկոսը:

*

*