Truthly-ն հնարավորություն կտա անկեղծանալ

Մեկամյա ծրագրի միջոցով հնարվոր է նաեւ կարծիքներ հայտնել տարբեր ընկերությունների մասին եւ պատասխանել հենց նրանց հարցերին:

Հաճախ պատահում է՝ ցանկանում ես մարդուն ասել ճշմարտությունը, սակայն վախենում ես ասել այն առերես: Հենց այս խնդրի պատճառով է ստեղծվել մի հավելված, որի միջոցով մարդիկ կարող են անանուն կիսվել իրենց մտքերով եւ ասել այն ամենն, ինչ վախենում են ասել իրենց անունից: Այդ հնարավորությունն ընձեռում է Truthly հավելվածը: Մեկամյա ծրագրի միջոցով հնարվոր է նաեւ կարծիքներ հայտնել տարբեր ընկերությունների մասին եւ պատասխանել հենց նրանց հարցերին: Հարթակին հնարավոր է միանալ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով:

Իսկ եթե ընկերությունը հարցեր չունի եւ պարզապես գրանցված է Truthly-ում՝ կարելի է մտնել այդ ընկերության էջ եւ անձամբ հարցեր ուղղել:

Այս պահին հավելվածում գրանցված են մոտ երեք տասնյակ հայկական ընկերություններ: Հարթակը եռալեզու է, տարածման աշխարահագրությունն էլ բավական լայն. ԱՊՀ-ից մինչեւ Իտալիա ու Թուրքիա: Սակայն Truthly-ն ստեղծողները նպատակ ունեն հիմնավորվելու եւ առավել տարածվելու հենց Հայաստանում: Հավելվածը հասանելի է Android եւ iOS օպերացիոն համակարգերում:

Truthly-ի ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է վճարել, սակայն գնային քաղաքականությունը դեռ հստակ որոշված չէ: Հավելվածին կյանք տվողները վստահեցնում են՝ ծառայությունները լինելու են բավական մատչելի:

«Հիմա թեստավորման փուլում ենք: Օրինակ, եթե ընկերությունը դիմի մեզ եւ ուզենա, որ ինչ-որ հարց տարածենք, ապա դա վճարովի է լինելու»,- ասում է Truthly-ի համահիմնադիր Ալեքսանդր Ադամյանը:

Truthly-ի միջոցով այս պահին անկեղծանում է 130 հազար օգտատեր. որից 77 հազարը` Հայաստանից: Տարածվելու եւ շատերին անկեղծանալու հնարավորություն ընձեռելու հարցում Truthly-ին օգնել են «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը», Էկոնոմիկայի նախարարությունն ու Համշախարհային բանկը. ընկերությունը հաղթող է ճանաչվել համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում:

*

*