TripPlannera ծրագրի միջոցով ճամփորդությունը հնարավոր է արագ եւ հեշտ պլանավորել

Անվճար ծրագիրն առաջարկում է զբոսաշրջային այցի ամբողջական ծրագիր

Ճամփորդությունը ճիշտ պլանավորելու խնդրի առջեւ Հմայակ Տիգրանյանի ընտանիքը մեկ անգամ չէ կանգնել: Հարց ու փորձ անելուց հետո հասկացել է, որ խնդիրը շատ զբոսաշրջիկների էլ է անհանգստացնում: Միջինը 3 շաբաթ է պահանջվում մեկշաբաթյա հանգիստը ճիշտ կազմակերպելու համար:

Զբոսաշրջիկներին այս գլխացավանքից ազատելու համար Հմայակը գործընկերոջ հետ ստեղծեց TripPlannera հարթակը: Անվճար ծրագիրն առաջարկում է զբոսաշրջային այցի ամբողջական ծրագիր, որի միջոցով օգտատերը կարող է ամրագրել թատրոնի, համերգի կամ մշակութային այլ միջոցառման տոմս, նախապես սեղան պատվիրել ռեստորանում կամ իր տեղն ապահովել ժամանցի վայրերում:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հեղինակ՝

Վանուհի Ավագյան

*

*