Թռչող տաքսու առաջին թռիչքը (տեսանյութ)

Airbus ընկերությունը ցուցադրել է Vahana նախագծի իր առաջին` Alpha One թռչող տաքսու թռիչքը:

Airbus ընկերությունը ցուցադրել է Vahana նախագծի իր առաջին` Alpha One թռչող տաքսու թռիչքը:

Ինչպես գրում Է DailyMail-ը, թռիչքը կայացել է դեռ հունվարի վերջին, Փենդլթոնում (Օրեգոնի նահանգ, ԱՄՆ): Առաջին լիարժեք թռիչքային փորձարկման ժամանակ անօդաչու ապարատն օդ է բարձրացել 16 ֆուտ (գրեթե հինգ մետր) եւ օդում մնացել 53 վայրկյան: Հաջորդ փորձարկումների ժամանակ մշակողները մտադիր են ստուգել դրոնի թռչելու ունակությունը մինչեւ նախանշված կետը:

Alpha One-ը կարող Է բարձրացնել մնչեւ 745 կիլոգրամ, սակայն խցիկում տեղ կլինի ընդամենը մեկ ուղեւորի համար: Դրոնն աշխատում է միայն էլեկտրականությամբ:

Airbus ընկերությունը պլանավորում է արտադրանքն առեւտրային շուկա հանել 2020 թվականին:

*

*