Դոնալդ Թրամփը շնորհավորել է Իլոն Մասկին՝ Falcon Heavy գերծանր հրթիռի արձակման առթիվ — Երկիր Մեդիա

Դոնալդ Թրամփը շնորհավորել է Իլոն Մասկին՝ Falcon Heavy գերծանր հրթիռի արձակման առթիվ

Ներդրվել է շուրջ 500 միլիոն դոլար
falcon-heavy2

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է SpaceX ընկերությանը Falcon Heavy գերծանր հրթիռի բարեհաջող արձակման առթիվ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

«Շնորհավորանքներս Իլոն Մասկին և SpaceX ընկերությանը Falcon Heavy հրթիռի բարեհաջող արձակման առթիվ»,- թվիթերյան իր էջում գրել է Թրամփը: Նրա խոսքով՝ «այս ձեռքբերումը լավագույնս է ներկայացնում ամերիկյան ստեղծարար միտքը»:

Հրթիռով տիեզերք է ուղարկվել նաև Մասկի անձնական հավաքածուից Tesla Roadster ավտոմեքենան, որի ղեկին սկաֆանդրով մանեկեն է դրվել: Մասկի խոսքերով՝ այդ մեքենայում նաեւ ուղերձ կա՝ տիեզերքի հավանական մյուս բնակիչներին։

Այս նախագծի իրագործումը շուրջ 500 միլիոն դոլարի ներդրում է պահանջել:

 

*

*