Toyota-ն 1000 ձիաուժանոց հիպերավտոմեքենա է ցուցադրել

Նորույթը մշակել է Toyota-ի մարզական ստորաբաժանումը
toyota

Toyota ընկերությունը ներկայացրել Է 1000 ձիաուժանոց հիպերմեքենայի նախատիպը՝ GR Super Sport Concept անվանումով, որը պատկերացում է տալիս, թե ինչ ուղղությամբ կզարգանա ճապոնական մակնիշի մարզական ավտոմեքենաների շարքը: Կոնցեպտի պրեմիերան կկայանա Տոկիոյի ավտոսսրահում, որը կբացվի ընթացիկ շաբաթվա վերջին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նորույթը մշակել է Toyota-ի մարզական ստորաբաժանումը՝ Gazoo Racing-ը: Ավտոմոբիլի կառուցվածքում օգտագործվել են TS050 Hybrid-ի մարզական նախատիպի բաղադրիչները, որը մասնակցում է դիմացկունության մրցարշավների (WEC) աշխարհի առաջնությանը: Այդ թվում, մրցարշավային ավտոմեքենայից հիպերքարին բաժին է հասել 2,4-լիտրանոց բենզինային թվին-տուրբո «վեցյակը», որը մտնում է հիբրիդային ուժային կայանքի կազմի մեջ: Դրա միագումար հզորությունը 1000 ձիաուժ Է:

GR Super Sport-ի մասին այլ տեղեկատվություն Toyota-ում չեն տրամադրել:

*

*