Toyota-ն եւ Mazda-ն համատեղ կֆինանսավորեն Էլեկտրամոբիլների ստեղծումը. Nikkei

Ճապոնիայի Toyota եւ Mazda խոշոր կոնցեռնները մտադիր են համաձայնագիր կնքել...
toyota-mazda

Ճապոնիայի Toyota եւ Mazda խոշոր կոնցեռնները մտադիր են համաձայնագիր կնքել Էլեկտրաշարժիչներով ավտոմոբիլների մշակման եւ ԱՄՆ-ի տարածքում համատեղ ձեռնարկության ստեղծման նպատակով: Օգոստոսի 4-ին այս մասին հայտնել Է Nikkei գործարար թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի տեղեկություններով՝ երկու ընկերությունների ներկայացուցիչները բանակցություններ են վարում, որ Toyota-ն ձեռք բերի Mazda-ի բաժնետոմսերի 5 տոկոսը, իսկ վերջինս իր հերթին նույնպես միջոցներ ներդնի համատեղ նախագծի համար: Դրա հաշվին երկու կորպորացիաները հուսով են Էլեկտրամոբիլների համաշխարհային շուկա դուրս գալ 2019 – 2020 թվականներին:

Այժմ Toyota-ն ԱՄՆ-ում ունի վեց ձեռնարկություն, մինչդեռ Mazda-ն՝ ոչ մի, ուստի մատակարարումներն իրականացվում են Ճապոնիայից եւ Մեքսիկայից:

*

*