Oպերայի եւ բալետի թատրոնում փորձարկվել է թարգմանական էլեկտրոնային վահանակ

Այն հնարավորություն կտա հայ եւ օտարազգի հանդիսատեսին ծանոթանալ օպերայի տեքստին հայերեն, անգլերեն...
opera

Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում փորձարկվել է Հայաստանում նախադեպը չունեցող թարգմանական էլեկտրոնային վահանակ, որը հնարավորություն կտա հայ եւ օտարազգի հանդիսատեսին ծանոթանալ օպերայի տեքստին հայերեն, անգլերեն, առաջիկայում նույնիսկ պարսկերեն լեզուներով:

Նախագիծը կյանքի կոչելու համար Արմսվիսբանկն ավելի քան 10.000 դոլլար է ներդրել: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի փոխանցմամբ՝ առաջիկայում ճեմասրահներում եւս կտեղադրվեն մոնիտորներ, որի միջոցով հնարավոր կլինի հետեւել ներկայացումներին ուղիղ հեռարձակմամբ ու նաեւ տեսնել թարգմանությունը: Ծրագրի հաջող ընթացքի դեպքում այլ թատրոններում եւս կտեղադրվեն թարգմանական էլեկտրոնային վահանակներ:

*

*