Sony-ի նոր ռոբոտը կարող է խնամել երեխաներին եւ տարեցներին

Սարքը վաճառքի կհանվի նոյեմբերին՝ մոտ 1,4 հազար դոլար արժեքով:
Xperia-Hello

Ճապոնական Sony ընկերությունը շուկայում ներկայացրել է նոր կենցաղային ռոբոտ, որը կարող է հետեւել տանը, երբ տանտերը բացակայում է, ինչպես նաեւ հոգ տանել երեխաների կամ տարեց մարդկանց մասին։

Xperia Hello անվանումը կրող սարքն ունի 22 սանտիմետր բարձրություն, յոթ բարձրախոս եւ շարժական խցիկներ, որոնք կարող են ճանաչել դեմքերը: Իր տիրոջ հետ նա հաղորդակցվում է սմարթֆոնի միջոցով:

Ռոբոտը կարող է տարբեր հույզեր արտահայտել, պատմել վերջին նորությունները, որոնք ստանում է համացանցի միջոցով: Ընդ որում՝ նորությունները հարմարեցվում են այս կամ այն զրուցակցի հետաքրքրություններին, որոնք Xperia Hello-ն գրանցում եւ վերլուծում է շփման ընթացքում:

Սարքը վաճառքի կհանվի նոյեմբերին՝ մոտ  1,4 հազար դոլար արժեքով:

 

*

*