SMS-ը 25 տարեկան է

Կարճ հաղորդագության ծառայությունը (short message service) սկզբնական շրջանում լայն տարածում չգտավ
sms2

1992 թվականի դեկտեմբերի 3-ին Sema Group Telecoms ընկերության ինժեներ, 22-ամյա բրիտանացի Նեյլ Պապուորտը, ով հեռահաղորդակցության գիգանտ Vodafone-ի համար տեխնոլոգիական մշակումներ էր կատարում, իր համակարգչից ուղարկեց աշխարհում առաջին SMS հաղորդագրությունը։ Այն ուղղված էր Vodafone-ի տնօրենին եւ կազմված էր ընդամենը 2 բառից. «Երջանիկ Ծնունդ» (Ծննդյան տոներ-խմբ.)։

SMS-ը կամ կարճ հաղորդագության ծառայությունը (short message service) սկզբնական շրջանում լայն տարածում չգտավ, քանի որ բջջային հեռախոսներից օգտվողների թիվն աշխարհում շատ քիչ էր։ 1995 թվականին, օրինակ, բջջային հեռախոս ունեցող փոքրաթիվ մարդիկ sms էին ուղարկում միջինը մեկ հատ՝ 2,5 ամսում։

Սակայն արդեն 2000 թվականին, հիմնականում էժան լինելու շնորհիվ, կարճ հաղորդագրությունների օգտագործումը հասավ տարեկան 18 միլիարդի  ողջ աշխարհում։ 2002-ին այդ թիվն արդեն 146 միլիարդ էր, իսկ մեր օրերում աշխարհում տարեկան ուղարկվում է գրեթե 9 տրիլիոն sms, որից 1 տրիլիոնը՝ ԱՄՆ-ում։

SMS-ի գաղափարի հեղինակն է Nokia Networks-ի ֆինլանդական մասնաճյուղի աշխատակից Մաթթի Մակքոնենը, ով հեռախոսային կարճ հաղորդագրության մասին ելույթով հանդես էր եկել դեռ 1984 թվականին՝ Կոպենհագենում անցկացվող գիտական համաժողովում։

Ըստ BBC-ի

*

*