Գիտնականներ․ պլանշետներն ու սմարթֆոններզ ազդում են երեխաների քնի վրա

Հարցված ծնողների 70 տոկոսը սմարթֆոն կամ պլանշետ ուներ տանը: Հարցված ծնողների 70 տոկոսը սմարթֆոն կամ պլանշետ ուներ տանը:
planshet-erexa
Գիտնականները պարզել են, որ փոքր երեխաների կողմից  պլանշետների ու սմարթֆոնների կանոնավար օգտագործումը կրճատում է նրանց քնի ժամանակը: Հետազոտողների հոդվածը հրապարակված է Scientific Reports հանդեսում։
Մի խումբ գիտնականներ՝ Լոնդոնի Բիրքբեք համալսարանի աշխատակից Թիմ Սմիթի ղեկավարությամբ, անցկացրել են այն ծնողների առցանց-հարցում, որոնք դաստիարակում են վեցից մինչեւ 36 ամսական երեխաների:
Հարցման մասնակիցներին խնդրել են նշել երեխաների ցերեկային ու գիշերային քնի միջին տեւողությունը եւ պատմել, թե որքան հաճախ է երեխան արթնանում գիշերը եւ որքան ժամանակ Է նրան պահանջվում քնելու համար:
Հարցված ծնողների 70 տոկոսը սմարթֆոն կամ պլանշետ ուներ տանը: Այն երեխաների թիվը, որոնք կարող էին օգտվել այդ տեխնիկայից, կազմել է 75 տոկոս: Ուսումնասիրության համաձայն, սենսորային սարքերից օգտվում էր 6-ից մինչեւ 11 ամսական երեխաների կեսից ավելին (51 տոկոսը), իսկ երկուսից մինչեւ երեք տարեկան երեխաների շրջանում պլանշետներին անծանոթներ գործնականում չկային (օգտատերերի 92 տոկոսը):
Հետազոտության արդյունքների համաձայն, դեւայսի առջեւ անցկացրած յուրաքանչյուր ժամը երեխայի քունը կրճատում Է 15,6 րոպեով: Նաեւ նշվել է, որ այն երեխաները, որոնք գաջեթներ են օգտագործում, ավելի դժվարությամբ են քնում:
Արդյունքները ցույց են տալիս, որ սենսորային էկրաններով սարքերի տարածվածությունն ու հասանելիությունը հանգեցնում է այն բանին, որ դրանք ակտիվորեն օգտագործում են ամենափոքրիկները, եւ դա հանգեցնում է քնի ժամանակի կրճատման»,-նշել է հետազոտողների խմբի ղեկավար Թիմ Սմիթը:
Գիտնականն ընդգծել Է, որ խնդրի հետագա ուսումնասիրությունը կօգնի հասկանալ, թե արդյոք քնի հետ կապված խնդիրներն իրոք գաջեթների հետ են կապված, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

*

*