Skype-ը կունենա տեսազանգերի տեսագրման հնարավորություն — Երկիր Մեդիա

Skype-ը կունենա տեսազանգերի տեսագրման հնարավորություն

Տեսազանգին կկարողանան մասնակցել միաժամանակ մինչև 24 մարդ
skype

Microsoft կազմակերպությունը Skype-ում ավելացրել է տեսազանգերի տեսագրման հնարավորություն:

Այն կիրականացվի ամպային պահոցի միջոցով, տեսագրությունը սարքի վրա տեղ չի զբաղեցնի:

Տեսագրման մեկնարկի մասին խոսակցության մասնակիցները կստանան ավտոմատ ծանուցում:

Մինչև հուլիսի վերջ թարմացումը հասանելի կլինի Windows, iOS, Android և Linux օպերացիոն համակարգերի համար: Վերջին թարմացման մեջ հնարավորություն կլինի նաև անվճար HD որակի տեսազանգեր կատարել: Տեսազանգին  կկարողանան մասնակցել միաժամանակ մինչև 24 մարդ:

 

*

*