Շվեյցարիայում մշակել են մտքի ուժով կառավարվող ձեռքի արտակմախք

Կառուցվածքը ծանրաբեռնված չԷ սարքերով, պարզ է օգտագործման մեջ․․․
artakmakhq

Լոզանի Ֆեդերալ պոլիտեխնիկական դպրոցի (EPFL) մասնագետները ստեղծել են ձեռքի արտաքին կմախք, որը կառավարվում է մտքի ուժով: Այս գյուտը հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը թեթեւացնելու համար է:

Ապարատում կիրառված «ուղեղ-համակարգիչ» տեխնոլոգիան մաշկի տակ Էլեկտրոդների ներընտելացում չի պահանջում: Դրանք տեղակայված են սաղավարտին, որը լողանալու ռետինե գլխարկ է հիշեցնում: Կառուցվածքը ծանրաբեռնված չէ սարքերով, պարզ է օգտագործման մեջ եւ հարմար՝ տեղափոխման ժամանակ: Արտակմախքը տեղակայվում է մի քանի րոպեում:

Գիտնականներն արձանագրել են, որ մի ձեռքի վրա տեղակայված ապարատը մտքով կառավարելիս ակտիվանում են նաեւ ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են մյուս ձեռքի աշխատանքի համար: Ապարատը հեշտ է հարմարեցնել տարբեր կատեգորիաների հիվանդների համար: Մասնավորապես, անդամալույծ մարդկանց համար նախատեսված է աչքերի շարժումով արտակմախքի կառավարման հնարավորություն:

*

*