Գիտնականները ստեղծել են շիշ, որի միջից հեշտությամբ թափվում է մինչեւ վերջին կաթիլը (տեսանյութ)

Հատկապես խոսքը մածուցիկ նյութերի՝ օճառի, շամպունի, կեչուպի մասին է, որն այժմ օգտագործվող տարաներից դժվարությամբ է թափվում։
plastmas

Պլաստիկի մեջ նանոմասնիկներ ավելացնելով՝ գիտնականները ստացել են բարձրտեխնոլոգիական մի նյութ, որից պատրաստված տարայից ցանկացած հեղուկ կթափվի՝ մինչեւ վերջին կարթիլը։ Հատկապես խոսքը մածուցիկ նյութերի՝ օճառի, շամպունի, կեչուպի մասին է, որն այժմ օգտագործվող տարաներից դժվարությամբ է թափվում։

«Թվում է թե, ոչ բոլորին է այս հարցը հուզում, քանի որ շատերը չեն էլ փորձում մինչեւ վերջ դատարկել շամպունի տարան։ Սակայն երբ խնդրին նայում ենք այն տեսանյունից, որ տարեկան միլիարդներով նման տարաներ՝ պատերին քիմիական տարբեր նյութի մնացորդներով, հայտնվում են աղբակույտերում, արդեն մտածել է տալիս»,- ասում է Օհայո նահանգի Կոլամբուս քաղաքի համալսարանից Բհարատ Բուշան։

Բնության մեջ շատ բույսերի տերեւներ ունեն նման հատկություն, որ հեղուկը սահում է դրանց վրայով։ Այդ հատկությունը ստացել է «լոտոսի էֆեկտ» անունը։

Ամերիկյան այս համալսարանի գիտնականներին հաջողվել է հասնել «լոտոսի էֆեկտի», ստանալով նյութ, որի վրայով սահում է անգամ ամենակպչուն նյութը։

Նման պլաստիկով շշերը կհետաքրքրեն ոչ միայն սպառողներին, այլեւ գործարարներին, քանի որ նրանց համար այդ տարաների լվացումն ու վերամշակումը՝ հետագա օգտագործման համար, ավելի հեշտ կլինի։ Գիտանականները վստահ են, որ այս գյուտը շատ կուրախացնի նաեւ բժիշկներին, որոնք կարող են ունենալ «հավերժ մաքուր» գործիքներ եւ վիրահատարանների ծածկոցներ:

*

*