Կենդանիների ախտորոշման աշխարհի միակ շարժական լաբորատորիան արդեն կարող է օգտագործվել Հայաստանում

Այլեւվս գյուղացիները կարիք չունեն օրեր ու շաբաթներ սպասել դաշտային ախտորոշումներ իրականացնելու համար...

Այլեւվս գյուղացիները կարիք չունեն օրեր ու շաբաթներ սպասել դաշտային ախտորոշումներ իրականացնելու համար. արդեն մեկ տարի է մասնագետները շարժական լաբորատորիայի շնորհիվ հենց տեղում են ստուգում առկա բոլոր կենդանական հիվանդությունները:

Ըստ պատասխանատուների՝ կենդանիների ախտորոշման աշխարհի միակ շարժական լաբորատորիան Հայաստանի սննդի անվտանգության ծառայության լաբորատորիային հայկական տեխնոլոգիական խումբն է նվիրել:

Վերջին օրերին էլ խումբը Հայաստան է եկել ծանոթանալու մեկ տարվա արդյունքներին:Արդյունքները սպասվածից ավելին են. քննարկումների ընթացքում գոհունակություն հայտնեցին եւ փորձարկողները եւ սարքի հեղինակները:

«Մեր Հանրապետությունում կան տարածքներ՝ հատկապես արոտային շրջանում, որտեղ չկա ոչ մի հնարավորություն նախնական ախտորոշումն անելու համար: Իսկ այս լաբորատորիան տալիս է հնարավորություն հենց տեղում նմուշառումն անել, նախնական ախտորոշում կատարել, հասկանալ՝ ինչի հետ գործ ունենք»,- մեկնաբանեց Հանրապետական անասնաբուժական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի ՊՈԱԿ-ի լաբորատորիայի ղեկավար Պերճ Թումանյանը:

«Ինչ վերաբերում է կենդանիներին, այդ թվում համաճարակային հիվանդություններին, կարեւոր են շաբաթ, օր եւ րոպե առաջ հայտնաբերելը։: Տվյալ հավաքածուի գործածումը եւ կիառումը թույլ կտա մեզ նաեւ կարգավորել մեզ այդ հարցերը, որովհետեւ ոչ ամեն տեղ մենք կարող ենք ունենալ ստացիոնար, լավ հագեցված լաբորատորիաներ»,- ավելացրեց Հանրապետական անասնաբուժական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գեվորգյանը:

Հայկական տեխնոլոգիական խումբը շարժական լաբորատոր սարքը 3 տարիների ընացքում է ստեղծել: Փորձարկել են ԱՄՆ-ի տարբեր հատվածներում եւ վերջին տարին որոշել են Հայաստանին նվիրել:

«Ես աշխատում եմ Հայկական տեխնոլոգիական խմբի հետ 1994 թվականից: Այդ երկար ժամանակահատվածում մենք հասցրել ենք աշխատել տարբեր ագարակներում, տարբեր հնարավորություններով: Տարիների ընթացքում հասկացանք, որ շարժական լաբորատորիա ստեղծելու կարիք ունենք, իսկ անցած տարի երբ բերեցինք՝ հասկացանք, որ նույնիսկ մի քանի նման սարքերի կարիք կա: Բոլորն ուզում էին պահել իրենց, այդ պատճառով մենք այս տարվա ընթացքում եւս 3-ը պատրաստեցինք»,- պատմեց Հայկական տեխնոլոգիական խումբ հիմնադրամի խորհրդի նախագահ Ջեյմս Ռեյնոլդսը:

Շարժական լաբորատոր սարքը հնարավորություն է տալիս 97 տոկոս ճշգրտությամբ հետազոտություն իրականացնել: Մեկ տարվա ընթացքում տասնյակ փորձաքննություններ են արվել: Մատչելիության առումով այն գերազանցում է սպասելիքները, սակայն ցանկացած վերջնական ախտորոշում կենտրոնական լաբորատորիայում է իրականացվում:

«Փորձաքննությունը հիմնականում մասնիկների նկատմամբ է արվել, որովհետեւ մենք ունեինք միայն դրա միջավայրերը: Մենք պայմանավորվածություն էինք ձեռք բերել հաջորդ անգամ ընդլայնելու ցանկը եւ մի քանի հիվանդություներ, որոնք կարեւոր են ՀՀ-ի համար, (կարեւոր այն առումով, որ հարեւան երկրներում ունենք եւ մտավախություն կա, որ կարող է ռիսկը բարձրանալ եւ ներթափանցել Հայաստան), իսկ դրա շարժական լինելը հուշում է մեզ, որ մենք կարող ենք սահմանամերձ համայնքներում այդ փորձաքննությունն իրականացնել եւ ընդհանուր պատկերն ունենալ»,- նշեց ՍԱՊԾ Անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:

Հայկական տեխնոլոգիական խումբն այս անգամ էլ դատարկաձեռն չի եկել. մեկի փոխարեն 3 լաբորատոր սարք է բերել. խումբը նոր շարժական լաբորատորիաները սահմանամերձ մարզերին է պատրաստվում տրամադրել:

«Գաղափարն այստեղ սահմանամերձ շրջաններում հիվանդությունների առաջն առնելն է: Հաջորդ երկուշաբթի մենք կունենանք 4 լաբորատոր սարք, Երեւանում եւ կենտրոնական մարզերի մեջ՝ հարավային եւ հյուսիսային հատվածում: Սա իրականացնելով՝ մեր փափագն է յուրաքանչյու մարզի մեջ մեկ հատ ունենալ: Հաջորդ երկու տարիների ընթացքում մենք կարող ենք բոլոր մարզերի մեջ ունենալ նման սարք»,- ասաց հիմնադրամի գործադիր տնօրենՎարուժան Տեր-Սիմոնյանը:

Մեկ շաբաթյա այցի ընթացքում Հայկական տեխնոլոգիական խումբը շրջել է Հայաստանի մարզերով եւ տեղի լաբորատորիաներում մասնագետների վերապատրասում իրականացրել: Խմբի այցելությունից հետո նոր սարքերին տիրապետելու համար անցկացվող վերապատրաստումը կշարունակեն Հայաստանի սննդի անվտանգության ծառայության լաբորատորիային մասագետները:

 

*

*