Սեւ անցքի լուսանկարի հեղինակները կստանան 3 մլն դոլար մրցանակ

Գումարը հավասարապես կբաժանվի Event Horizon Telescope ծրագրի 347 մասնակիցների միջեւ:
sev-khoroch

Event Horizon Telescope ծրագրի աշխատակիցները, որոնք աշխարհին ցուցադրել են տիեզերքում սեւ անցքի՝ պատմության մեջ առաջին լուսանկարը, դարձել են ֆունդամենտալ ֆիզիկայի բնագավառում Breakthrough Prize հեղինակավոր մրցանակի դափնեկիրներ: Համապատասխան հայտարարությունը հրապարակված Է մրցանակը հիմնածների կայքում:

Ինչպես ճշտվում Է հաղորդագրության մեջ, մրցանակը կհանձնվի ծրագրի ղեկավար Շեփ Դոուլմանին: Նշվում Է, որ պարգեւի դրամական մասը կազմում Է երեք միլիոն ամերիկյան դոլար եւ հավասարապես կբաժանվի Event Horizon Telescope ծրագրի 347 մասնակիցների միջեւ:

Հիշեցնենք, որ սեւ անցքի ապրիլյան լուսանկարը, որն ավելի ուշ ստացավ Powehi հավայական անվանումը, դարձավ  պաշտոնական ապացույցը, որ սեւ անցքերն իրոք գոյություն ունեն:

*

*