Samsung-ը դարձել է միկրոչիպերի շուկայի առաջատարը — Երկիր Մեդիա

Samsung-ը դարձել է միկրոչիպերի շուկայի առաջատարը

Այն առաջ է անցել Intel-ից։
samsung

Samsung Electronics կորեական ընկերությունը 2017 թվականին կիսահաղորդիչների արտադրության ոլորտում հասույթն ավելացրել է 53,6 տոկոսով եւ առաջ է անցել ամերիկյան Intel-ից։

Intel-ը չիպերի շուկայի առաջատարն էր 1993 թվականից, երբ թողարկվեց Pentium կենտրոնական պրոցեսոր՝ անձնական համակարգիչների համար:

Ցուցակի երրորդ տեղն զբաղեցրել է հարավկորեական SK Hynix-ը, որը հասույթն ավելացրել է 81,2 տոկոսով:

Ընդհանուր առմամբ, անցյալ տարի միկրոչիպերի համաշխարհային վաճառքներն ավելացել են 21,7 տոկոսով՝ վերջին 14 տարվա ընթացքում առավելագույն տեմպերով, եւ կազմել 429 մլրդ դոլար:

Հիշողության չիպերը դարձել են միկրոչիպերի ամենահաջողակ կատեգորիան՝ վաճառքների աճ արձանագրելով 60,8 տոկոսով։

*

*