Samsung-ը ներկայացրել է նոր մոդելի սմարթֆոնը

Samsung ընկերությունը ներկայացրել է իր նոր մոդելի ծալվող-բացվող սմարթֆոնը, որը ստացել է Galaxy Folder 2 անունը։
samsung

Samsung ընկերությունը ներկայացրել է իր նոր մոդելի ծալվող-բացվող սմարթֆոնը, որը ստացել է  Galaxy Folder 2 անունը։ Հեռախոսի նկարը հրապարկվել է Samsung-ի չինական ցանկում։

Galaxy Folder 2-ը ոչ միայն ստեղնաշար ունի, այլեւ 3,8 դույմանոց սենսորային էկրան։ Այն կշռում է 160գրամ, գաթջեթի չափերը ծալված վիճակում՝ 122 х 60,2 х 15,4 մմ է։ Հեռախոսն ունի նաեւ 8 մեգապիքսելանոց տեսախցիկ։ Հեռախոսն աշխատում է Android համակարգով։
Ծալվող-բացվող մոդելները թեեւ արդեն հնացած են համարվում, դրանց փոխարինելու եկան մեծ էկրանով սմարթֆոնները, սակայն որոշ գնորդներ մինչ այժմ էլ նախընտրում են այդ մոդելները, ինչն էլ ընկերությունը, թերեւս, հաշվի է առել։

Samsung-ը դեռ չի նշում, թե երբ շուկա կմտնեն Galaxy Folder 2-ները։

*

*