Սամսունգը կարգելափակի Galaxy Note 7 սմարթֆոնների լիցքավորվելու հատկությունը

Այն կզրկվի շարժական սարք լինելու հնարավորությունից:
galaqxy-7

Սամսունգը ԱՄՆ-ում նոր ծրագրային թարմացման միջոցով ստիպված կարգելափակի Galaxy Note 7 սմարթֆոնների լիցքավորվելու հատկությունը եւ սարքը կանջատվի բջջային ցանցից, զրկվելով շարժական սարք լինելու հնարավորությունից: Սմարթֆոնների այս մոդելի համար ծրագրակազմի թարմացումը կիրականացվի դեկտեմբերի 19-ից:

Այս տարվա հոկտեմբեր ամսին Galaxy Note 7 սմարթֆոնների մարտկոցների պայթելու հետ կապված խնդրի պատճառով ընկերությունը համաշխարհային շուկայից հետ է կանչել 2.5 միլիոն նշված մոդելի սմարտֆոն:

*

*