Ռոբոտատեխնիկայով հետաքրքրվող աշակերտների թիվն ավելանում է

Ալբերտը հստակ որոշել է՝ ռոբոտաշինությունն իր ապագա մասնագիտությունն է:

Արդեն մեկ տարի է՝ Ախուրյան գյուղի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոցի աշակերտները հնարավորություն ունեն ինժեներական կրթություն ստանալ: Դպրոցում գործում է «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիան, որի պատասխանատուները Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից եւ Ucom ընկերությունից, այցելել են աշակերտներին, ծանոթացել նրանց ձեռքբերումներին:

Ալբերտը հստակ որոշել է՝ ռոբոտաշինությունն իր ապագա մասնագիտությունն է: Որոշումը կայացրել է «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիա հաճախելու ընթացքում:

Աշակերտնեն արդեն հմտացել են «Աղվես» եւ «Կրիա» ծրագրերի օգնությամբ խաղեր ստեղծելու, մուլտֆիլմեր պատրաստելու, մաթեմատիկական հաշվարկներ իրականացնելու, եռաչափ տպիչով առարկաներ մոդելավորելու ու տպելու մեջ:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության եւ Ucom ընկերության միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom-ը ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն շուրջ 70 այսպիսի խմբակ-լաբորատորիաներ: Նպատակն է խթանել տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, հետաքրքրություն առաջացնել ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ, վաղ տարիքից զարգացնել ճարտարագիտական մտածելակերպ:

«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար: Ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվությունը տրվում է տեղական արտադրողին:

Ռոբոտատեխնիկայի խմբակի ղեկավարն ասում է, որ աշակերտների թիվն ավելանում է: Նրանց մեծ մասը, ըստ Շուշանիկ Պողոսյանի, կընտրի ինժեների մասնագիտությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Պատրաստեց՝

Լուսինե Ղարիբյանը

*

*