Renderforest-ի միջոցով կարելի է հեշտ եւ արագ տեսանյութեր պատրաստել

Եթե առաջին փորձից հոլովակը լավ չի ստացվել, կարելի է ձեւափոխել այնքան, մինչեւ ստացվի ցանկալի արդյունք:

Հայկական RenderForest ստարտափը եզակի առցանց հայկական հարթակ է, որտեղ առավելագույնը 10 րոպեում պարզեցված կարգով կարելի է ստեղծել սլայդ շոուներ, բացատրական հոլովակներ, պրոմո եւ բիզնես անիմացիոն տեսանյութեր: Այն անվճար է, այժմ հասանելի է վեբ տարբերակով։

Գաղափարը ծնվեց 2012թ., սակայն միայն երեք տարի անց «Ռենդերֆորեսթն» իմաց տվեց իր ու իր ստեղծած արտադրանքի մասին:

Renderforest-ում տեսանյութեր պատրաստելն անվճար է: Եթե առաջին փորձից հոլովակը լավ չի ստացվել, կարելի է ձեւափոխել այնքան, մինչեւ ստացվի ցանկալի արդյունք: Գործում է նաեւ վճարովի տարբերակը: Սա այն դեպքում, երբ օգտատերը ցանկանում է տեսանյութը բեռնել HD որակով:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Հեղինակ՝

Վանուհի Ավագյան

*

*