Գիտնականները աշխատում են քվատային մեխանիկայի հնարավորությունների օգտագործման ուղղությամբ

Ըստ Լոուրենս Քրաուսի՝ քվանտային տեխնոլոգիաները կարող են իսկապես գործնական կիրառություն ունենալ։
lourens-qraus

Վերջին 20 տարում աշխարհը կարևոր տեխնոլոգիական փոփոխությունների է ենթարկվել, և հատկապես կարևոր են քվանտային մեխանիկայում նոր հայտնագործությունները: «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության 20-ամյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց  հանրահայտ ֆիզիկոս, տիեզերագետ և գիտության հանրահռչակման կողմնակից Լոուրենս Քրաուսը:

Նրա խոսքով` ներկայումս գիտնականները աշխատում են քվանտային տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև քվանտային մեխանիկայի հնարավորությունների՝ գործնականում կիրառության ուղղությամբ:

«Քվանտային մեխանիկայի միջոցով  կարելի է ստեղծել նոր նյութեր, բացի այդ՝ մտածել, թե ինչպես կարելի է օգտագործել քվանտային յուրահատուկ հատկությունները նոր տեխնոլոգիաներ, ինչո՞ւ ոչ՝ նաև քվանտային համակարգիչ ստեղծելու համար»,- ընդգծեց Քրաուսը:

Ըստ հանրահայտ գիտնականի` քվանտային համակարգիչները կունենան լավ և վատ կողմեր:

«Չկա որևէ կասկած, որ քվանտային համակարգիչների միջոցով չարագործները հետագայում հեշտությամբ կկարողանան գաղտնազերծել բանկային քարտերի ծածկագրերը, սակայն, մյուս կողմից, նման համակարգիչների միջոցով հնարավոր է արագորեն լուծել խնդիրներ, որոնք սովորական համակարգիչների համար անհնարին են: Ուստի քվանտային տեխնոլոգիաները կարող են իսկապես գործնական կիրառություն ունենալ», ասաց գիտնականը:

 

*

*