Ի՞նչ է կատարվում գլխում քնած ժամանակ

Նրանք ուսումնասիրել են դանդաղ քնի փուլում հիշողության հետ տեղի ունեցող երևույթները․․․
qun

Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները բացատրել են, թե ինչ է կատարվում գլխուղեղում քնած ժամանակ:

Նրանք ուսումնասիրել են դանդաղ քնի փուլում հիշողության հետ տեղի ունեցող երևույթները․ գիտափորձը կատարվել է առնետների վրա:

Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ քնի ժամանակ կարևոր տեղեկատվություն պարունակող նեյրոնների միջև կապն ավելի ամուր է դառնում, իսկ ոչ այդքան կարևոր տեղեկատվություն կրողներ կապը թուլանում ու ոչնչանում է:

«Չնայած ուղեղը հիշողության բացառիկ ծավալ ունի, նեյրոնների միջև կապի պահպանումն ու դրանց ակտիվությունը մեծ էներգիա է խլում: Հետևաբար, առավել արդյունավետ է պահպանել միայն այն, ինչն անհրաժեշտ է»,- նշել է հետազոտության ղեկավար Անա Ռուեդը:

*

*