Pixel 2 սմարթֆոնը կմրցակցի iPhone-ի հետ

Շնորհանդեսին Google-ի աշխատակիցները ցուցադրել են նաեւ այլ նորույթներ
google-heraxos

Google ամերիկյան կորպորացիան հոկտեմբերի 4-ին Սան Ֆրանցիսկոյում կայացած շնորհանդեսին ներկայացրել Է իր կողմից մշակված Pixel 2 նոր սմարթֆոնը: Միջոցառման հեռարձակումը տրվել Է YouTube պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սարքը ներկայացվել Է երկու տարատեսակով՝ Pixel 2՝ հինգ դյույմ տրամագծով Էկրանով, եւ Pixel XL 2՝ 6-դյույմանոց դիսփլեյով: Երկու մոդելներն Էլ հանդերձված են 12,2-մեգապիքսելանոց խցիկով: Առկա Է նաեւ 8-մեգապիքսելանոց ֆրոնտալ խցիկ: Ընկերության ներկայացրած տվյալների համաձայն, սարքերի կորպուսը անջրաթափանց Է:

Ինչպես Pixel 2-ը, այնպես Էլ Pixel XL 2-ը ստացել են Snapdragon 835 պրոցեսոր եւ 4 գիգաբայթ օպերատիվ հիշողություն: Կուտակիչը ներկայացված Է երկու տարբերակով՝ 64 գիգաբայթ եւ 128 գիգաբայթ: Ինչպես նշում են պրոֆիլային ԶԼՄ-ները, նոր սմարթֆոնը կդառնա iPhone-ի մրցակիցը:

Շնորհանդեսին Google-ի աշխատակիցները ցուցադրել են նաեւ այլ նորույթներ: Դրանց թվում են՝ Chromebook-ի նորացված տարբերակը՝ Pixelbook անվանմամբ, ինչպես նաեւ Google Home Mini-ի անհաղորդալար դինամիկը:

*

*