Հայկական PicsArt բջջային հավելվածը iPhone-ների համար անվճար լավագույն հավելվածների շարքում է

PicsArt-ն աշխատում է ինչպես Android, այնպես էլ iOS հարթակներում:
picsart

Լուսանկարների խմբագրման և տարածման հայկական PicsArt բջջային հավելվածը Միացյալ Նահանգներում հայտնվել է iPhone-ների համար նախատեսված անվճար լավագույն քսան հավելվածների շարքում: Այս մասին տեղեկացնում է հավելվածի ֆեյսբուքյան էջը:

PicsArt ֆոտոխմբագիր հավելվածի միջոցով կարելի է խմբագրել նկարները, տարբեր կոլաժներ ստանալ և այլն: Հավելվածն ունի նաև տեսախցիկ, որի միջոցով կարելի է լուսանկարել ինչ-որ բան և խմբագրել: Այս հավելվածով խմբագրված ցանկացած նկար հետագայում հնարավոր է տարածել սոցիալական ցանցերում:

PicsArt-ն աշխատում է ինչպես Android, այնպես էլ iOS հարթակներում: PicsArt-ը 2014-ի փետրվարին ներգրավել է 10 մլն դոլարի չափով ներդրում Sequoia Capital վենչուրային հիմնադրամից, իսկ հունիսին՝15 մլն դոլարի ներդրում է ստացել Insight Venture Partners-ի և Sequoia Capital ներդրումային ընկերությունների կողմից։

Հավելվածը Forbes-ի կողմից կազմված «2015 թվականի ամենաթեժ ստարտափ»-երի շարքում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Forbes-ը հայկական արտադրության բջջային հավելվածը գնահատել էր 250 մլն ԱՄՆ դոլար:

*

*