Petya վիրուսը հարձակվել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի վրա

Կիեւի օդանավակայանն ու մետրոպոլիտենը «զոհերի» թվում են։
Kiberhardzakum

Ռուսաստանն ու Ուկրաինան ենթարկվել են հաքերային զանգվածային հարձակման: Petya կոչվող վիրուսի զոհ են դարձել այդ երկրներում գործող հեռահաղորդակցության, նավթային, ֆինանսական մի շարք ընկերություններ։ Այս մասին հայտնում է Group-IB ընկերությունը, որը զբաղվում է կիբերհանցագործությունների կանխարգելմամբ եւ հետաքննությամբ: Հաղորդվում է, որ Petya վիրուսն արգելափակում է համակարգիչները եւ ապաարգելափակման համար պահանջում 300 դոլար:

Կիբերհարձակման զոհ են դարձել տասնյակ ընկերություններ, այդ թվում՝ ռուսական «Ռոսնեֆտ» նավթագազային եւ «Բաշնեֆտ» նավթային ընկերությունները: Գրոհի են ենթարկվել նաեւ Ուկրաինայի կառավարության համակարգիչները, ուկրաինական բջջային կապի օպերատորները, «Պրիվատբանկ»-ը:

Կիեւի միջազգային «Բորիսպոլ» օդանավակայանը նույնպես ենթարկվել է հաքերային գրոհի:

Վիրուսի պատճառով խափանվել է նաեւ Կիեւի մետրոպոլիտենի աշխատանքը, քանի որ ուղեւորները չեն կարողանում բանկային քարտով վճարել տոմսի համար:

*

*